Հայ խաղաղապահներին Լիբանան գործուղելու մասին հարցը մնում է քաղաքական օրակարգում29 սեպտեմբերի 2006 - 15:23 AMT PanARMENIAN.Net - Հայ խաղաղապահներին Լիբանան գործուղելու մասին հարցը մնում է քաղաքական օրակարգում: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, դեռեւս մինչ ռազմական գործողությունների սկիզբը Լիբանանի արտգործնախարարն աջակցություն եւ օգնություն էր խնդրել Հայաստանից: «Նման տիպի հարցեր լուծելու համար, մենք պետք է ունենանք Լիբանանում կատարվող իրադարձությունների ամբողջական պատկերը: Միայն այդ դեպքում Հայաստանը կարող է որոշում կայացնել»,-ընդգծել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |