Ղարաբաղյան հարցի կարգավորման համար Երեւանն ու Բաքուն պետք է վերջին քայլը կատարեն30 սեպտեմբերի 2006 - 16:52 AMT PanARMENIAN.Net - «Ավելի քան տասը տարի է Ֆրանսիան, ջանքեր չխնայելով, մասնակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը Ֆրանսիայի հրապարակի բացման ժամանակ Երեւանում: «Ես ուզում եմ հավատալ, որ հասել է խաղաղության ժամանակը: Ես ուզում եմ հավատալ դրան, քանի որ գիտեմ պատերազմի գինը: Խաղաղության հասնելու համար մնում է վերջին քայլը կատարել: Բարդ քայլ, սակայն քայլ, որը հանդիսանում է մարդկության ապագայի հավատի գործոն: Երեւանն ու Բաքուն կարող են եւ պետք է կատարեն այդ քայլը, քանի որ այն կբացի խաղաղության, լույսի եւ ծաղկման հորիզոններ: Դա իմ ցանկությունն է Կովկասի ժողովուրդներին»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահը:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |