Երեւանում մահափորձ է իրագործվել ՀՀ Ոստիկանության պետական պահպանության վարչության պետի վրա 5 հոկտեմբերի 2006 - 17:33 AMT PanARMENIAN.Net - Երեկ Երեւանում մահափորձ է իրագործվել ՀՀ Ոստիկանության պետական պահպանության վարչության պետ Արամ Զաքարյանի վրա: Ինչպես հայտնում է ՀՀ Գլխավոր դատախազության մամլո ծառայությունը, երեկ երեկոյան` ժամը 22:10-ի սահմաններում, անհայտ անձը կրակել է իր ավտոտնակում գտնվող Ա. Զաքարյանի վրա, ինչից հետո լքել է դեպքի վայրը: Արդյունքում Զարքարյանը վիրավորվել է կրծքավանդակի հատվածում: Մահափորձի փաստով Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների դատախազություններում քրեկան գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 34-104 հոդվածի առաջին մասով` «Մահափորձ» եւ ՀՀ ՔՕ 235 հոդվածի առաջին մասով` «Զենքի, զինամթերքի, պայթուցիկի կամ պայթուցիկ սարքերի անօրինական ձեռքբերում, վաճառք, պահում, տեղափոխում»:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |