Հարավային Կովկասի երկրները դեռեւս ԵՄ-ին անդամակցելու հեռանկար չունեն 9 հոկտեմբերի 2006 - 18:49 AMT PanARMENIAN.Net - ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովը քննարկել է Ադրիան Սեվերինի զեկույցը Հարավային Կովկասում կայունության պակտի մասին: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանը: Նրա խոսքերով, զեկուցողի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել զեկույցում որոշ ուղղումներ կատարելու վերաբերյալ, կապված Հարավային Կովկասում տիրող իրավիճակի հետ: Մասնավորապես, ինչպես հայտարարել է Տ.Թորոսյանը, բանաձեւում ասվում էր, որ Հարավային Կովկասի երկրները ԵՄ-ին անդամակցելու հեռանկար չունեն: «Այդ ձեւակերպման մեջ ավելացվել է «դեռեւս» բառը, ինչը թույլ է տվել լուծել վիճահարույց հարցերը: Բանաձեւի նախագիծն ընդհանուր առմամբ ընդունելի էր Հայաստանի համար, սակայն ադրբեջանական կողմը դժգոհություն հայտնեց Կայունության պակտի առումով, հղում անելով ղարաբաղյան խնդրի չկարգավորված լինելը: Նախաձեռնությունը նախատեսում է համագործակցություն եւ ինտեգրում Հարավային Կովկասում, հաղորդակցությունների լիարժեք օգտագործում, վստահության հաստատում, կողմերի ջանքերի համատեղում»,-նշել է ՀՀ ԱԺ խոսնակը: Նա նաեւ ընդգծել է, որ ադրբեջանցիների դիրքորոշումն ազդեցություն չունեցավ, քանի որ նմանատիպ Կայունության պակտ էր ընդունվել նաեւ Բալկանների համար, որտեղ կա Կոսովոյի չկարգավորված խնդիրը: «Եվրամիության «նոր հարեւանություն» ծրագրի շրջանակներում նախատեսվում է ԵՄ-ի եւ ԵԽ-ի համագործակցությամբ սկսել մի գործընթաց, որի նպատակն է ԵՄ-ի փոքր մոդելի ստեղծումը Հարավային Կովկասում: Այդ նախաձեռնությունը լավ նպատակներ է հետապնդում, սակայն կյանքի կկոչվեն դրանք, թե ոչ կախված է առաջին հերթին տարածաշրջանի երկրներից»,-գտնում է Թորոսյանը: Ըստ խոսնակի, կարեւոր է նաեւ միջազգային հանրության հետեւողականությունն իր ընդունած բանաձեւերի կատարման հարցում, մասնավորապես, ղարաբաղյան խնդրի վերաբերյալ ԵԽԽՎ բանաձեւի, որը Հայաստանից եւ Ադրբեջանից պահանջում է չավելացնել ռազմական ներուժը, հանդես չգալ պատերազմի սպառնալիքով եւ ատելության քարոզչությամբ, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |