Ս.Սարգսյանն առաջարկել է ռազմական համագործակցության ծրագրեր մշակել Երեւանի եւ Լոնդոնի միջեւ

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ընդունեց Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտաքին եւ համագործակցութան նախարարության Եվրոպայի գծով նախարար Ջեֆ Հունին: Ինչպե PanARMAENIAN.Net-ին է հաղորդել ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, հադնիպմանը ներկա էին ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էնթոնի Քենթորը, Մեծ Բրիտանիայիում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վահե Գաբրիելյանը: Հանդիպման ընթացքում կողմերը խոսեցին Մեծ Բրիտանիայի հետ պաշտպանության բնագավառում, մասնավորապես խաղաղապահության, ռազմակրթության ոլորտներում եւ զինված ուժերի բարեփոխումների ծրագրերի իրականացման շրջանակներում, համագործակցությունը էլ ավելի խորացնելու մասին: Պաշտպանական բնագավառում երկու երկրների միջեւ հարաբերությունները շոշափելի արդյունքների հասցնելու համար Սերժ Սարգսյանն առաջարկեց մշակել ռազմական համագործակցության երկարաժամկետ ծրագրեր: Ողջունելով առաջարկը` Ջեֆ Հունն իր հերթին աջակցելու պատրաստակամություն հայտնեց, համագործակցության խորացման ճանապարհին իհայտ եկող խնդիրերն արագ լուծելու հարցում: Կողմերը մտքեր փոխանակեցին նաեւ տարածաշրջանային անվտանգությանն ու ԼՂՀ խնդրի խաղաղ կարգավորմանն առնչվող հարցերի շուրջ:
 Ուշագրավ
---