Հայաստանի վարչապետը եռօրյա աշխատանքային այցով մեկնում է Ֆրանսիա16 հոկտեմբերի 2006 - 15:32 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ, Ֆրանսիայում Հայաստանի տարվա նախապատրաստական աշխատանքները համակարգող պետական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Մարգարյանն այսօր աշխատանքային եռօրյա այցով կմեկնի Ֆրանսիայի Հանրապետություն` Հայաստանի անկախության 15-ամյակին եւ Ֆրանսիայում Հայաստանի տարվա խորհրդանշական մեկնարկին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով, հայտնում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը եւ ՀՀ պաշտոնական պատվիրակության անդամները հոկտեմբերի 17-ին կմասնակցեն Ֆրանսիայի Սենատում կայանալիք Հայաստանի եւ Ֆրանսիայի քույր քաղաքների ապակենտրոնացված համագործակցության կոնֆերանսին: Այցի հաջորդ օրը` հոկտեմբերի 18-ին, նախատեսվում է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ելույթը Փարիզի Գարնիե Օպերային թատրոնում տեղի ունենալիք Հայաստանի ազգային տոնին եւ Ֆրանսիայում Հայաստանի տարվա խորհրդանշական մեկնարկին նվիրված հանդիսությանը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |