Վ.Օսկանյան. Հայաստանը մտադիր չէ Թուրքիային փակուղի տանել19 հոկտեմբերի 2006 - 15:28 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի Կանադա կատարած այցի հիմնական նպատակն է հայ-կանադական երկկողմ հարաբերությունների ամրապնդումը տնտեսական եւ քաղաքական ոլորտներում, Հայաստանի եւ Կանադայի միջեւ համագործակցության ամրապնդումը միջազգային կազմակերպություններում, ինչպես նաեւ Կանադայի հնարավոր աջակցությունը Հայաստանի խաղաղապահ հնարավորությունների ավելացմանը: Այդ մասին հայտարարել է ինքը Վ.Օսկանյանը կանադացի խորհրդարանականների հետ հանդիպման ժամանակ, որոնց նա ներկայացրել է Հայաստանի Հանրապետության քաղաքական, տնտեսական եւ սոցիալական զարգացման գործընթացը, ինչպես նաեւ անդրադարձել է հարեւան պետությունների հետ հարաբերությունների հարցին: Անդրադառնալով Ֆրանսիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագծի ընդունմանը` ՀՀ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Երեւանը միշտ հանդես է եկել Թուրքիայի հետ երկխոսության եւ առանց որեւէ նախապայմանի դիվանագիտական հարաբերությունների հաստատման օգտին: «Մենք մտադիր չենք վիրավորել Թուրքիային կամ նրան փակուղի մտցնել»,-ընդգծել է Վ.Օսկանյանը: Հայաստանի ԱԳ նախարարը նաեւ երախտագիտություն է հայտնել Կանադայի Համայնքների պալատին, Սենատին եւ կառավարությանը Հայոց ցեղասպանության ճանաչման համար: Այդ մասին PanARMENIAN.Net ին են հաղորդել Կանադայի Հայ Դատի հանձնախմբում:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |