ՀՀ ՔԱԳՎ չի մեկնաբանում Ա-320-ում «հանցավոր հաշիվներ մաքրելու» մասին հայտարարությունները19 հոկտեմբերի 2006 - 19:31 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը (ՔԱԳՎ) չի հերքում եւ չի հաստատում առանձին անձանց հայտարարությունները` Երեւան-Սոչի չվերթն իրականացնող Ա-320 ինքնաթիռի կործանման վերաբերյալ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտարարել է ՔԱԳՎ մամլո քարտուղար Գայանե Դավթյանը: Վարչության տեսակետը անփոփոխ է եւ արտահայտվել է վարչության ղեկավար Արտյոմ Մովսիսիյանի կողմից: «Մայիսի 3-ին Երեւան-Սոչի չվերթն իրականացնող Ա-320 հայկական ավիալայների կործանման պատճառ է դարձել անձնակազմի գործողությունների համակարգվածության բացակայությունը վերջին 17 վայրկյաններին»,- հայտարարել է Մովսիսիյանը հուլիսի 28-ի մամլո ասուլիսի ժամանակ: Հիշեցնենք, որ «Արմավիա» ընկերության Ա-320 օդանավը կործանվեց Սեւ ծովում մայիսի լույս 3 գիշերը, երբ վայրէջքի էր գնում Սոչիի օդակայանում: Զոհվեցին ինքնաթիռի 105 ուղեւորները եւ անձնակազմի 8 անդամները:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |