Հայաստանի Սփյուռքի աջակցությունը երկու ուղղությամբ է իրականացվում` տնտեսական եւ քաղաքական20 հոկտեմբերի 2006 - 18:08 AMT PanARMENIAN.Net - Կանադայում աշխատանքային այցով գտնվող Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը ելույթ ունեցավ Տորոնտոյում անցկացվող ՄԱԿ-ի եւ Խաղաղության համալսարանի համատեղ կազմակերպած «Խաղաղությանը եւ զարգացմանն ուղղված հնարավորությունների կառուցում. սփյուռքի դերը» միջազգային խորհրդաժողովին, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Իր ելույթի ընթացքում Վարդան Օսկանյանը ներկայացրեց հայկական սփյուռքի փորձը, խոսեց տարբեր երկրներում սփյուռքի կառույցների գործունեության եւ զարգացման խնդիրների մասին: Անդրադարձ կատարելով նաեւ Հայաստան-Սփյուռք հարաբերություններին` ՀՀ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը նշվեց, որ վերջինիս աջակցությունը Հայաստանին իրականացվում է տնտեսական ու քաղաքական ուղղություններով. տնտեսականը` ներդրումների, բարեգործության եւ դրամային փոխանցումների միջոցով, քաղաքականը` Լեռնային Ղարաբաղի, ցեղասպանության ճանաչման եւ հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող հարցերում համապատասխան աջակցությամբ:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |