Նոյեմբերի 5-ին Հայաստան կժամանի Լեհաստանի Սենատի մարշալ Բոգդան Բորուսեւիչը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 5-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու Լեհաստանի Սենատի մարշալ Բոգդան Բորուսեւիչի գլխավորած պատվիրակությունը, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Նոյեմբերի 6-ին կլինեն հանդիպումներ խորհրդարանում` առանձնազրույց ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի հետ եւ հանդիպում ընդլայնված կազմով: Նույն օրը նախատեսված է հանդիպում Հայաստանում լեհական համայնքի ներկայացուցիչների հետ: Բոգդան Բորուսեւիչին կընդունի ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Լեհական պատվիրակությունը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղկեպսակ կդնի ցեղասպանության զոհերի հիշատակին: Նոյեմբերի 7-ին ԼՀ Սենատի մարշալ Բոգդան Բորուսեւիչին կընդունի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսը:
 Ուշագրավ
---