Համագործակցության զարգացումը Չինաստանի հետ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկն է 3 նոյեմբերի 2006 - 13:03 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 2-ին աշխատանքային այցով Պեկինում տեղի ունեցան Հայաստանի եւ Չինաստանի արտաքին գործերի նախարարությունների միջեւ հերթական միջգերատեսչական խորհրդատվությունները, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր Հայաստանի ԱԳ փոխնախարար Արմեն Բայբուրդյանը: Այցի ընթացքում պատվիրակությունն ունեցավ երկկողմ հանդիպումներ. նույն օրը նրանց ընդունեց Չինաստանի արտաքին գործերի նախարար Լի Ջաոսինը: Ողջունելով Հայաստանի պատվիրակությանը, ՉԺՀ արտգործնախարարը բարձր գնահատեց անցած տարիներին հայ-չինական երկկողմ հարաբերություններում ունեցած առաջընթացը: Նախարարը նշեց, որ կողմերի միջեւ ձեւավորվել է քաղաքական փոխվստահության կայուն մթնոլորտ, դինամիկ տեմպերով զարգանում է երկկողմ համագործակցությունը բոլոր բնագավառներում, ընդլայնվում են առեւտրատնտեսական կապերը, խորանում է քիմիական արդյունաբերության, գյուղատնտեսության, մշակույթի, գիտության, կրթության եւ այլ ոլորտներում հաստատված արդյունավետ փոխգործակցությունը: Ա. Բայբուրդյանն իր հերթին Չինաստանի հետ երկկողմ հարաբերությունների համակողմանի զարգացումը համարեց ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը` միաժամանակ կարեւորելով հայ-չինական համագործակցության հետագա ամրապնդումը նաեւ միջազգային կառույցներում: Նույն օրը տեղի ունեցած խորհրդատվությունների ընթացքում կողմերը հանգամանորեն անդրադարձան հայ-չինական հարաբերությունների ամբողջ շրջատիրույթին, ուրվանշեցին երկկողմ համագործակցության հեռանկարային ուղղությունները, քննարկեցին տարբեր բնագավառներում փոխգործակցությունն էլ ավելի արդյունավետ դարձնելուն ուղղված գործնական քայլերը, անդրադարձան կոնկրետ ծրագրերի: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |