Տ. Թորոսյան. ԵԱՀԿ ՄԽ վերջին առաջարկները տարբերվում են իրավիճակի ռեալ ընկալմամբ

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին առաջարկները աչքի են ընկնում իրավիճակի ռեալ ընկալմամբ եւ հիմք են ընդունում ոչ թե միջազգայնորեն ընդունված երկու սկզբունքների` ազգերի ինքնորոշման իրավունքի ու տարածքային ամբողջականության սկզբունքի հակադրումը, այլ` համադրումը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանը Լեհաստանի Սենատի մարշալ Բոգդան Բորուսեւիչի հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքերով, նման մոտեցումը ճկուն է լուծումներ գտնելու առումով, որոնք կբավարարեն Հայաստանին, Ադրբեջանին ու Լեռնային Ղարաբաղին:



Ռուս-վրացական հարաբերությունների առնչությամբ` Տիգրան Թորոսյանը նշեց, որ Հայաստանը շահագրգիռ է հակասությունների արագ հաղթահարմամբ եւ լարվածության թուլացմամբ: Նա կարեւորեց այս հարցում ԵՄ եւ եվրոպական մյուս կառույցների հավասարակշիռ վերաբերմունքը եւ նշեց, որ Հայաստանն էլ պատրաստ է հնարավորն անել: Կողմերը նշեցին, որ Հայաստանի տնտեսությունը հակասության հետեւանքով մեծ կորուստներ է ունենում:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---