Վարդան Օսկանյանը «մեծ սպասումներ չունի» Է. Մամեդյարովի հետ հանդիպումից 7 նոյեմբերի 2006 - 17:44 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը «առանց բարձր ակնկալություններ ունենալու», այդուհանդերձ, «որոշ հետաքրքրությամբ» է մեկնելու Բրյուսել` Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հերթական հանդիպմանը` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակներում: «Բանակցությունների սեղանի վրա կան իսկապես քննարկելիք հարցեր եւ, առանց բարձր ակնկալություններ ունենալու, համենայն դեպս, որոշ հետաքրքրությամբ եմ ես մեկնում Բրյուսել` հույս ունենալով միշտ, որ մենք կկարողանանք մեր դիրքորոշումները մերձեցնել եւ իսկապես ստեղծել նախապայմաններ նախագահների հանդիպման համար այս տարվա ընթացքում», - հայտարարել է Վարդան Օսկանյանը «Ազատություն» ռադիոկայանին: Նշենք, որ Բելգիայի մայրաքաղաքում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը ծրագրված է նոյեմբերի 14-ին:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |