«Վիմպելկոմ» ընկերությունը «ԱրմենՏելի» բաժնետոսմերի 10 տոկոսի գնման վերաբերյալ առաջարկ դեռ չի ստացել 8 նոյեմբերի 2006 - 18:37 AMT PanARMENIAN.Net - Ռուսական «Վիմպելկոմ» ընկերությունը Հայաստանի կառավարությունից դեռեւս չի ստացել «ԱրմենՏել» ընկերության բաժնետոսմերի 10 տոկոսանոց պետական փաթեթի գնման վերաբերյալ առաջարկություն: «Մենք կառավարությունից ԱրմենՏելի բաժնետոսմերի գնման վերաբերյալ պաշտոնական առաջարկ չենք ստացել, սակայն եթե նրանք դիմեն, մենք պատրաստ ենք քննարկել այդ հնարավորությունը»,- ասել է «Վիմպելկոմի» մամլո ծառայության ներակայցուցիչ Եկատերինա Օսադչայան` ավելացնելով, որ «Վիմպելկոմն» ինքը եւս չի դիմել Հայաստանի կառավարությանը ԱրմենՏելի բաժնետոսմերի վաճառքի առաջարկությամբ, հայտնում է «Նովոստի-Առմենիան»:Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը հայտարարել էր լրագորղներին, որ Հայաստանի կառավարությունը «Վիմպելկոմին» կվաճառի ԱրմենՏելի բաժնետոսմերի 10 տոկոսը` մենաշնորհից հրաժարվելու պայմանով: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |