Հայոց ցեղասպանության հարցով միջազգային դատարաններին դիմելու Թուրքիայի գաղափարը նոր չէ

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության հարցով միջազգային դատարաններին, մասնավորապես Հաագայի դատարանին դիմելու Թուրքիայի գաղափարը նոր չէ, եւ դրա հեղինակը պաշտոնաթող թուրք դիվանագետ Գյունդուզ Աքտանն է, որը երկար ժամանակ աշխատել է Թուրքիայի դեսպանի պաշտոնում տարբեր եվրոպական կառույցներում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտարարել է ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, դոկտոր Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքերով, այն ժամանակ Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի քաղաքականության երկու տարբերակ է եղել: «Նրանք պատրաստվում էին կամ շարունակել մերժման քաղաքականությունը, կամ էլ դիմել միջազգային դատարան, հիմնավորելով դա նրանով, որ հայերին միեւնույն է չի հաջողվի ապացուցել, որ 1915 թվականի դեպքերը ցեղասպանություն են եղել: Որոշումն ընդունվել էր ամենաբարձր մակարդակով` Թուրքիայի գենշտաբի կողմից: Որոշվել է շարունակել հերքման քաղաքականությունը»,- նշել է նա: Միեւնույն ժամանակ, Սաֆրաստյանը հիշեցրել է, որ Աքտանը հանդիսանում է ամենախիստ թուրք քաղաքական գործիչներից մեկը եւ Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի (TARC) անդամ եղած ժամանակ Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ էր հանդես գալիս:
 Ուշագրավ
---