Վ. Օսկանյան. Ցեղասպանության հարցը տիրապետող դեր չի խաղում Հայաստան-Թուրքիա հարաբերություններում 4 դեկտեմբերի 2006 - 18:20 AMT PanARMENIAN.Net - «Ես միշտ ասել եմ ու կասեմ, որ Հայոց ցեղասպանության հարցը տիրապետող դեր չի խաղում Հայաստան-Թուրքիա հարաբերություններում»,- թուրքական The New Anatolian թերթին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, Հայոց ցեղասպանության ճանաչումը նախապայման չի հանդիսանում հարաբերություններ հաստատելու համար: «Հայոց ցեղասպանության ճանաչումը բարոյական պարտավորություն է հանդիսանում, սակայն չպետք է խոչընդոտի երկու երկրների միջեւ հարաբերությունների բարելավմանը: Քանի որ հայկական կողմը Հայոց ցեղասպանության ճանաչումը որպես նախապայման չի ներկայացնում, ապա Թուրքիան չպետք է պահանջի, որպեսզի Հայաստանը հրաժարվի պահանջներից այդ հարցով: Կողմերից ոչ ոք չպետք է նախապայմաններ առաջ քաշի: Մենք անցկացնում ենք Ցեղասպանության ճանաչման քաղաքականություն, Թուրքիան` մերժման: Ես իրոք չեմ տեսնում պատճառները, ըստ որոնց չի կարող բացվել սահմանը եւ ժողովուրդները չհամագործակցեն: Դա ավելի դրական պայմաններ կստեղծեր գոյություն ունեցող հարցերի ավելի կառուցողական կարգավորման համար»,- ընդգծել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |