Թուրքիայի կողմից Հայաստանին ներկայացվող պահանջներն անընդունելի են11 դեկտեմբերի 2006 - 17:40 AMT PanARMENIAN.Net - 1915 թվականի Հայոց ցեղասպանության իրականությունը ճշտելու համար երկկողմանի հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ ցանկացած առաջարկությունները բոլորովին անընդունելի են: Այդ մասին հայտարարել է ԶԼՄ-ների Կովկասի ինտիտուտի ռեկտոր, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Հայոց ցեղասպանությունը հանցագործություն է, որը պետք է ճանաչել: Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասապնության փաստը կասկածի տեղիք չի տալիս հայկական հանրությունում եւ ասել հային, որ այն չի եղել, նույնն է, որ հրեայի հետ զրույցում կասկածի տակ դրվի Օսվենցումի կամ Դախաուի գոյությունը»,- ընդգծել է Իսկանդարյանը:Հայ քաղաքագետը նշել է, որ Հայոց ցեղասպանության հարցը չի կարող նախապայման հանդիսանալ հայ-թուրքական սահմանի բացման համար: «Եթե սահմանի ապաշրջափակումը եւ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը կախված լինի դրանից, ապա հայ-թուրքական հարաբերությունները չեն բարելավվի»,- ասել է նա: Միեւնույն ժամանակ, Իսկանդարյանը նշել է, որ Թուրքիայի առաջ քաշած պայմանները անընդունելի են, հատկապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով: «Թուրքիան երրորդ երկիր է հանդիսանում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ եւ խառնվելու իրավունք չունի: Դա նույնն է, եթե Հայաստանը խառնվեր Կիպրոսի հարցի կարգավորմանը»,- նկատել է ԶԼՄԿԻ ռեկտորը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |