Վարդան Օսկանյանը եւ Փիտեր Սեմնեբին քննարկել են Ղարաբաղյան հարցի վերջին զարգացումները18 դեկտեմբերի 2006 - 15:28 AMT PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց տարածաշրջանային այցի շրջանակում Հայաստան ժամանած Հարավային Կովկասում ԵՄ hատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիին, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին ԵՄ-Հայաստան հարաբերությունները` անդրադառնալով Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակում ստորագրված Գործողությունների ծրագրի իրականացմանը: Բացի այդ, Վարդան Օսկանյանն ու Փիթեր Սեմնեբին անդրադարձան Հայաստանում գալիք խորհրդարանական ընտրություններին, կարեւորելով դրա միջազգային չափանիշներին համապատասխան անցկացումը: Նախարարը վերահաստատեց ՀՀ իշխանությունների դիրքորոշումը առաջիկայում միջազգային դիտորդների հրավիրման վերաբերյալ:Զրուցակիցները մտքեր փոխանակվեցին հարեւան երկրների հետ Հայաստանի հարաբերությունների վերաբերյալ` նախարար Օսկանյանի դեկտեմբերի17-ին Իրան կատարած այցի լույսի ներքո: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին` Փ. Սեմնեբին նշեց ԵՄ դիրքորոշումը` վկայակոչելով ընթացիկ տարվա նոյեմբերին Եվրամիությանը անդամակցության ճանապարհին Թուրքիայի առաջընթացի վերաբերյալ Եվրահանձնաժողովի զեկույցը, որտեղ մասնավորապես, անդրադարձ կա Հայաստանի հետ սահմանների բացման անհրաժեշտությանը: ԵՄ հատուկ ներկայացուցիչը խոսեց նախօրեին ԼՂՀ նախագահ Ա. Ղուկասյանի հետ հանդիպման մասին, ինչին հաջորդեց Վ. Օսկանյանի եւ Փ. Սեմնեբիի գնահատականների փոխանակումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցությունների վերջին զարգացումներիհ վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցում էր 2007թ. հունվարի 1-ից ԵՄ նախագահությունը ստանձնող Գերմանիայի դեսպան Հայկե Փայչը: Նշենք, որ 2007 թվականի հունվարի 1-ից Գերմանիան նախագահելու է ԵՄ-ում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |