Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին չի հակասում ՆԱՏՕ-ի հետ համագործակցությանը

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունը ծանրակշիռ եւ լավ փաստաթուղթ է: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, ռազմավարությունը լիովին հրապարակային է եւ բաց է ծանոթության համար: «Այն հիմնված է մինչ այժմ իրականացված սկզբունքների վրա եւ կդառնա մեր ապագա աշխատանքի ուղեցույցը»,-ասել է Օսկանյանը` հավելելով, որ չի եղել մի փաստաթուղթ, որն այդքան հրապարակայնորեն քննարկվեր Հայաստանում: «Արդեն մի քանի ամիս է ակտիվ քննարկումներ են ընթանում, պաշտպանության նախարարը հանդիպումներ է անցկացնում բոլոր շահագրգիռ անձանց, այդ թվում` լրագրողների հետ»,-ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը: Այս համատեքստում անդրադառնալով Հայաստանի եւ Վրաստանի հարաբերություններին, ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Թբիլիսին շատ կարեւոր գործընկեր է Երեւանի համար, ուստի եւ պետք է շատ նրբանկատորեն կառուցել հարաբերությունները նրա հետ: Ինչ վերաբերում է ռուսական կողմի մասնակցությանը Իրան-Հայաստան գազամուղի կառուցմանը, ապա Օսկանյանը նշել է, որ գազով Հայաստանում զբաղվում է ՀայՌուսԳազարդը եւ երկրորդ կոնսորցիում ուղղակի հարկավոր չէ: Շարունակելով հայ-ռուսական հարաբերությունների թեման ՆԱՏՕ-ի հետ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի լույսի ներքո, արտգործնախարարը նշել է, որ Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին չի հակասում ՆԱՏՕ-ի հետ համագործակցությանը: «Մեկը լրացնում է մյուսին, հնեց դրանում է մեր փոխլրացման քաղաքականության էությունը»,-ընդգծել է Օսկանյանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---