Հայաստանի իշխանությունները Հ.Դինքի թաղման արարողությանը մասնակցելու հրավեր չեն ստացել22 հունվարի 2007 - 19:43 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի իշխանությունները հայ-թուրքական «Ագոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի թաղմանը մասնակցելու հրավեր չեն ստացել: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին են հաղորդել Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը եւ ՀՀ նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը, պաշտոնական կանալներով նման հրավեր Հայաստանը Թուրքիայի ԱԳՆ-ից չի ստացել: Նշենք, որ թուրքական ԶԼՄ-ները ավելի վաղ տեղեկատվություն են տարածել, որի համաձայն Թուրքիայի ԱԳՆ-ն հրավիրել է մասնակցել Հրանտ Դինքի հուղարկավորությանը Հայաստանի քաղաքական եւ հոգեւոր ղեկավարությանը եւ հայ սփյուռքի ներկայացուցիչներին: Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը գնդակահարվեց հունվարի 19-ին Ստամբուլի կենտրոնում իր խմբագրությունից դուրս գալիս: Ոստիկանությունն արդեն ձերբակալել է 17-ամյա Օգյուն Սամաստին, որը խոստովանել է իր հանցանքը, եւ Յասին Հայալին, որը խոստովանել է, որ հրահրել եւ կազմակերպել է սպանությունը: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում Բագրատ սրբազանը՝ առաջնորդությունը քաղուժերին փոխանցելու մասին․ Թող գան, վերցնեն, ով ցանկանում է «Ես բոլորի հետ խոսում եմ»,–ասել է նա |