Հայաստանը դիտորդի կարգավիճակով կմասնակցի Sea Breeze ռազմածովային զորավարժությանը

PanARMENIAN.Net - Մարտի 13-15-ը Հայաստանը պլանավորման գլխավոր փուլում կմիանա Sea Breeze-2007 ուկրաինա-ամերիկյան զորավարժությանը: Այդ մասին Panarmenian.Net-ի թղթակցին է հայտարարել ՀՀ պաշտպանության նածարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Նրա խոսքերով, մասնակիցները կքննարկեն եւ կհամաձայնեցնեն հետագա զորաշարժերի նպատակը եւ թեմատիկան, զորավարժություններին ներգրավվող ուժերի եւ շտաբների կառուցվացքն ու կազմակերպումը: Իսկ մայիսի 15-17-ը կայանալիք վերջնական պլանավորման ընթացքում կոնֆերանսի մասնակիցները նախատեսում են անցկացնել Նիկոլաեւի մարզի «Շիրոկի Լան» համազորային ռազմափորձադաշտի եւ Օդեսա նավահանգստի կառանման ճակատի տեղադիտում, որտեղ - նախատեսվում է զորավարժությունների անցկացումը: Հուլիսի 9-28-ը` բուն զորավարժությունների ժամանակ, նախատեսվում է մշակել բազմազգ ստորաբաժանումների համատեղ գործողություններ - բարձրացնել ուժերի` խաղաղության պահպանմանը եւ հակաահաբեկչական գործողություններին ուղղված փոխհամատեղելիության մակարդակը: Ընդ որում կարեւորվում է սեւծովյան եւ Կասպից ծովի ավազանի պետությունների դերը ծովային անվտանգության ապահովման եւ խաղաղության պահպանման համատեղ գործողությունների ժամանակ: Նշված զորավարժության բոլոր փուլերին հայկական կողմը կմասնակցի դիտորդի կարգավիճակում:
 Ուշագրավ
---