Հայկական բանակի ուժը կախված չէ ամերիկյան օգնությունից 7 փետրվարի 2007 - 17:38 AMT PanARMENIAN.Net - Եթե ԱՄՆ-ն կարողանան բացատրել, թե ինչ հիմունքով են նրանք պատրաստվում խախտել Հայաստանին եւ Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնության հավասարության սկզբունքը, այդ դեպքում կարելի կլինի որոշակի մեկնաբանություններ անել: Այդ մասին Երեւանում հայտարարել է ՀՀ պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը: Նրա խոսքերով, ԱՄՆ-ն պետք է ապացուցեն, որ պարիտետի խախտումը չի ազդի տարածաշրջանի անվտանգության վրա: «Այդ պատմությունն ամեն տարի կրկնվում է, իսկ հետո` ԱՄՆ բյուջեի հաստատման ժամանակ, պարզվում է, որ պարիտետը պահպանվում է: Կապրենք, կտեսնենք: Ես պետք է ընդգծեմ, որ հայկական զինված ուժերի հզորությունը կախված չէ ամերիկյան օգնությունից, վերջինս ավելի շուտ բարոյական բնույթ է կրում: Սակայն միջազգային հանրությունը պետք է համոզված լինի, որ հակամարտության կողմերից ոչ մեկը մյուսից շատ սպառազինում չի ստանում»,- նշել է Արթուր Աղաբեկյանը:Հիշեցնենք, որ Սպիտակ Տան աշխատակազմը նախապատրաստել է ԱՄՆ 2008 թվականի բյուջեն, որով առաջարկում է կրճատել Հայաստանին տրամադրվող օգնությունը երկու կատեգորիաներում` օտարերկրյա զինված ուժերի ֆինանսավորում (FMF) եւ միջազգային ուսուցում եւ մարզում (IMET): Ըստ նախագծի, FMF-ով Հայաստանին է տրամդրվում 3 մլն դոլար, ինչը 30 տոկոսով պակաս է քան նախորդ տարի, այն դեպքում, երբ Ադրբեջանին առաջարկվում է տրամադրել 4,3 մլն դոլար: IMET ծրագրով Հայաստանի համար նախատեսված է 300 հազար դոլար, ինչը 64 տոկոսով քիչ է, քան 2006 թվականին: Ադրբեջանի համար Սպիտակ տունը մտադիր է այդ ծրագրով տրամադրել 1 մլն դոլար 2006 թվականի 823 հազար դոլարի դիմաց: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |