Հայաստանի սահմաններն ապահով պաշտպանված են բոլոր կողմերից, վստահ է ՌԴ ՌՕՈՒ-ի գլխավոր հրամանատարը

PanARMENIAN.Net - Հայաստանի օդային տարածքում ռազմական հերթապահություն են տանում ՌԴ ՌՕՈՒ-ի ստորաբաժանումները Գյումրիի 102-րդ ռուսական ռազմակայանի հետ համատեղ: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ՌՕՈՒ-ի գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Վլադիմիր Միխայլովը: Նրա խոսքերով, Հայաստանի սահմանները ապահով պաշտպանված են բոլոր կողմերից: «Անվտանգության ապահովման համարՀայաստանում C-300 հրթիռային համալիրներ են տեղակայված: Բացի այդ, Դոնի Ռոստովում տեղակայված ՌԴ ԶՈՒ 4-րդ բանակը Հայաստանի ողջ տարածքի նկատմամբ ռադիոլոկացիոն վերահսկում է իրականացնում»,- ընդգծել է ՌԴ ՌՕՈՒ գլխավոր հրամանատարը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---