Հայաստանում բավականին շատ ադրբեջանցիներ են ապրում16 փետրվարի 2007 - 14:39 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ապրում են ադրբեջանցիներ, ընդ որում նրանց թիվը բավականին մեծ է: Այդ մասին փետրվարի 16-ին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի կառավարության ազգային փոքրամասնությունների եւ կրոնների վարչության ղեկավար Հրանուշ Խարատյանը: Միեւնույն ժամանակ, նա հաղորդել է, որ նրան հայտնի է Հայաստանում բնկավող ադրբեջանցիների ստույգ թվաքանակը: Սակայն հրաժարվել է հայտնել, նշելով, որ ՄԱԿ-ի Կոնվենցիայի համաձայն, իրավունք չունի տվյալներ հայտնել երկրում բնակվող այս կամ այն ազգային փորքմասնությունների մասին, եթե վերջիններս սպառնալիքի տակ են: Խարատյանը նշել է, որ ադրբեջանցիներն ապրում են ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ հանրապետության այլ քաղաքներում: «Կան այնպիսինները, ովքեր չեն թաքցնում իրենց ծագումը»,- նկատել է նա, ավելացնելով, որ նրանցից շատերը եկել են Հայաստան, քանի որ ամուսնացած են հայերի հետ, իսկ մյուսները ամուսնացել են Ադրբեջանի հայ գաղթականների հետ: Միեւնույն ժամանակ, վարչության ղեկվարը նշել է, որ այսօրվա դրությամբ Հայաստանի ադրբեջանցիները դեռեւս համայնք ստեղծելու կամք ու ցանկություն չեն արտահայտել, հաղորդում է Regnum-ը:Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ի տեղեկատվական քաղաքականության եւ մամուլի վարչության ղեկավարը, ելույթ ունենալով անցյալ շաբաթ, նկատել էր, որ Հայաստանը չի կարող «պարծենալ իր տարածքում գոնե մեկ ադրբեջանցու առկայությամբ»: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |