Ղարաբաղյան հակամարտության չլուծված լինելը չի կարող շահավետ լինել որեւէ մեկի համար21 փետրվարի 2007 - 13:18 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան շարժման մեկնարկից անցած 19 տարիների նվաճումներն այնքան ակնհայտ են, որ լրացուցիչ քննարկման կարիք չեն զգում, դա, առաջին հերթին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կայացումն է, թեեւ չճանաչված: Այդ մասին հայտարարել է Հայաստանի խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանը: Մեկնաբանելով այն հարցը, թե ինչպես է նա գնահատում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորությունը մոտ ապագայում, խոսնակը նկատել է, որ տվյալ պահին բարդ է նման գնահատականներ տալ: «Ես համոզված եմ, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորություններ կան, սակայն դրա համար անհրաժեշտ է ծավալուն աշխատանք տանել: Ղարաբաղյան հակամարտության չլուծված լինելը չի կարող շահավետ լինել որեւէ մեկի համար: Սակայն կա մեդալի նաեւ հակառակ կողմը, շատ կարեւոր է թե ինչպես է լուծվում հակամարտությունը, լուծումը հանուն լուծման ոչինչ չի տա»,-եզրափակել է Թորոսյանը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |