Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Հայաստանի կանանց Մարտի 8-ի կապակցությամբ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային տոնի կապակցությամբ, հայտնում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Ռ. Քոչարյանի ուղերձում, մասնավորապես, ասված է. «Սիրելի կանայք, Շնորհավորում եմ Ձեզ Կանանց տոնի առթիվ: Մեծ է կանանց դերը մեր հասարակության զարգացման գործում, հատկապես` կրթության, մշակույթի, առողջապահության ոլորտներում: Օր օրի ավելի է մեծանում կանանց ներգրավվածությունը քաղաքական եւ հասարակական կյանքում: Առանձնահատուկ շնորհավորում եմ բոլոր մայրերին, որ ընտանիքի հենասյունն են, կրողն ու փոխանցողը մեր դարավոր ավանդույթների եւ համամարդկային արժեքների: Մայրական սերն ու պահանջկոտությունն է, որ ապահովում է հայրենասեր եւ կրթված սերնդի ձեւավորումը: Շնորհավորելով գարնանային այս գեղեցիկ տոնի` Մարտի 8-ի առթիվ` մաղթում եմ Ձեզ, որ լինեք գեղեցիկ ու հմայիչ եւ միշտ շրջապատված լինեք սիրով ու ջերմությամբ»:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---