Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հերթական հանդիպումը կայանալու է մարտի 14-ին Ժնեւում 7 մարտի 2007 - 19:46 AMT PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասիեի հետ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը: Համաձայնության են եկել Ժնեւում մարտի 14-ին Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հերթական հանդիպման անցկացման մասին: Այսօր Բերնար Ֆասիեն հանդիպել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին:Նշենք, որ մարտի 13-14 Ժնեւում կկայանա ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցով խորհրդի 4-րդ նիստը, որի աշխատանքին մասնակցելու են Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին քաղաքակնության գերատեսչությունների ղեկավարները: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |