ԱՄՆ Պետդեպարտամենտի Մարդու իրավունքներով 2006 թվականի զեկույցում Հայաստանի հարցով անճշտություններ կան

PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպարտամենտի 2006 թվականի Մարդու իրավունքների հարցով զեկույցում Հայաստանի հարցով մի շարք անճշտություններ եւ բացթողումներ կան, այն նաեւ շատ սուբյեկտիվ է: Այդ մասին Երեւանում տված մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, Հայաստանը շատ լուրջ է վերաբերվում նման փաստաթղթերին: «Մենք անպայման կուսումնասիրենք զեկույցը, ինչից հետո ՀՀ ԱԳՆ-ն կհայտնի իր դիրքորոշումը: Բայց, ընդհանուր առմամբ, Հայաստանի հարցով զեկույցը երկրում կատարվող դրական տենդենցներն է նշում»,- ասել է Օսկանյանը:



Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցով խորհրդի նիստին Ժնեւում իր ելույթի թեման կլինի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, հայ-թուրքական հարաբերությունները, մարդու իրավունքների խախտումները դրանց համատեքստում:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---