Խորհրդարանական ընտրությունները Հայաստանի ապագայի համար բացառիկ նշանակություն ունեն10 մարտի 2007 - 14:07 AMT PanARMENIAN.Net - Երեկ ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց «Հազարամյակի մարտահրավերներ» (ՀՄԿ)կորպորացիայի գործառնական հարցերով փոխնախագահ Ջոն Հյուկոյի գլխավորած պատվիրակությանը, հայտնում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Ջ. Հյուկոն առաջին անգամ է Հայաստանում, նրա այցի նպատակն է նախ տեղում ծանոթանալ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի Հայաստանյան ծրագրի իրականացման ընթացքին ու իրականացնողներին, ապա` բաց ու շիտակ խոսակցություն ունենալ հայ բարեկամների հետ խորհրդարանական առաջիկա ընտրությունների վերաբերյալ: ՀՄԿ գործառնական հարցերով փոխնախագահը բարձր գնահատեց կատարված աշխատանքները` նշելով, որ Հայաստանը կարող է հպարտանալ գործող ծրագրով եւ այն իրականացնողներով: «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը կարեւորվեց ոչ միայն իբրեւ հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման միջոց, այլ նաեւ` Հայաստանում աղքատության կրճատման եւ եկամուտների մեծացման հնարավորություն: Ջոն Հյուկոն նշեց, որ ՀՄԿ աշխատում է ժողովրդավարական երկրների հետ, ժողովրդավարության գնահատման 11 ցուցանիշներ են կիրառվում, որոնք ընդհանուր են ՀՄԿ շրջանակներում ընդգրկված 25 երկրների համար: Առաջիկա խորհրդարանական ընտրությունները կարեւորվեցին ժողովրդավարական չափանիշներին համապատասխան անցկացնելու առումով, հակառակ պարագայում` կարող է վտանգվել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շարունակումը Հայաստանում: Նա հույս հայտնեց, որ մայիսյան խորհրդարանական ընտրությունները նախորդ ընտրությունների համեմատ դրական տեղաշարժեր կարձանագրեն եւ կապահովեն ծրագրի շարունակականությունը:Տիգրան Թորոսյանը, կարեւորելով «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի իրականացումը, շնորհակալություն հայտնեց դրա գոյության եւ իրականացման առաջին քայլերի համար: Նա առաջիկա ընտրությունների անցկացման որակը նախեւառաջ կարեւորեց Հայաստանի ապագայի եւ բարեփոխումների զարգացման առումով` նշելով, որ դրանք ժողովրդավարական չափանիշներով անցկացնելն այնպիսի կարեւորություն ունի, որ դրա կողքին «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շարունակականությունը չի կարող համեմատվել դրա հետ կամ դիտվել որպես խթան Հայաստանի համար: Պարոն Թորոսյանը նաեւ նշեց, որ կորպորացիայի սայթում Հայաստանին վերաբերող տվյալներում քաղաքական իրավունքներին եւ հասարակական ազատություններին վերաբերող մասերը ճշգրիտ չեն արտացոլում վերջին տարիների փոփոխությունները: Անդրադառնալով խորհրդարանական ընտրություններին` Տ. Թորոսյանը նշեց, որ դրանք իրապես բացառիկ նշանակություն ունեն Հայաստանի ապագայի եւ բարեփոխումների շարունակման համար. խորհրդարանական ընտրություններից հետո ուժի մեջ կմտնեն նաեւ սահմանադրական փոփոխությունների քաղաքական համակարգին վերաբերող դրույթները: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |