Մարտի 13-ին Հայաստանի արտգործնախարարը կմեկնի Շվեյցարիա

PanARMENIAN.Net - Մարտի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը մեկնում է Ժնեւ, ուր կմասնակցի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստին: Ինչպես PanARMENIAN.Net ին են հաղորդել ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում, նախատեսվում է նախարարի ելույթը: Նույն օրը Վարդան Օսկանյանը կմեկնի Բերն, որտեղ հանդիպում կունենա Շվեյցարիայի Համադաշնության նախագահ, արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Միշլին Քալմի-Ռեյի հետ: Մարտի 14-ին Ժնեւում կկայանա Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը` ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ:
 Ուշագրավ
---