Մարտի 26-ին Երեւան կժամանի Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը

PanARMENIAN.Net - Մարտի 26-28 այցով Հայաստանում կլինի Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրներում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը: Այցի շրջանակներում Ռ.Սիմոնսը Հայաստանի ղեկավարության հետ կքննարկի Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը (IPAP):
 Ուշագրավ
---