Բերնար Ֆասյե. Դժվար է կանխորոշել, թե ինչով կավարտվի Ժնեւում կայանալիք հանդիպումը

PanARMENIAN.Net - «Իմ այժմյան այցի նպատակներից մեկը Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների մարտի 14-ին Ժնեւում կայանալիք հանդիպման նախապատրաստումն է»,-Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասյեն: Նա նշել է, որ պայմանավորվածությունը հանդիպման վերաբերյալ ձեռք էր բերվել ընթացիկ տարվա փետրվարին Փարիզում` ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպմանը: «Ես միայնակ եմ զբաղվում նախապատրաստմամբ, քանի որ իմ աշխատանքային ժամանակցույցն այդքան հագեցած չէ, ինչպես մյուս համանախագահներինը, սակայն ես խոում են նաեւ նրանց անունից: Իմ բոլոր հանդիպումները Բաքվում, Երեւանում, ներառյալ հանդիպումը Լեռնային Ղարաբաղի ղեկավար Արկադի Ղուկասյանի հետ, արդյունավետ եւ կառուցողական էին»,-ասել է Ֆասյեն: Նրա խոսքերով, դվար է կանխորոշել, թե ինչով կավարտվի Ժնեւում կայանալիք հանդիպումը, սակայն ինքն հուսով է, որ «կողմերը կարող են գալ համաձայնության»:



«Խոսքը ոչ թե ինչ-որ նոր առաջարկների կամ կարգավորման կախարդական ուղիների մասին է: Խոսքը գնում է մի փաստաթղթի մասին, որը բանակցությունների սեղանին է»,-հայտարարել է ֆրանսիաց համանախագահը: Նա նկատել է, որ եթե բանակցությունները հաջողությամբ անցնեն, համաձայություն լինի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ, ինչպես նաեւ անցկացվեն եւս մի քանի կառուցողական հանդիպումներ կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ, հնարավոր կլինի խոսել երկու երկրների նախագահների հանդիպման նախապատրաստման մասին: «Սակայն ամեն դեպքում, Հայաստանաում նախընտրական արշավի ընթացքում ոչ մի քայլ չի ձեռնարկվի: Կոնկրետ որեւէ բանի մասին հնարավոր կլինի խոսել մայիսի 12-ից հետո»,-ասել է Բ.Ֆասյեն:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---