Ցանկացած «սառեցված հակամարտություն» իր տրամաբանությունն ու յուրահատկությունն ունի12 մարտի 2007 - 20:17 AMT PanARMENIAN.Net - Ցանկացած «սառեցված հակամարտություն» իր տրամաբանությունն ու յուրահատկությունն ունի: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասյեն: Նրա խոսքերով, յուրաքանչյուր հակամարտության լուծում պետք է անհատական լինի, բխի միայն տվյալ հակամարտությանը բնորոշ առանձնահատկություններից: «Այդ իմաստով դիմակայությունը Հարավային Օսեթիայում, Աբխազիայում եւ Լեռնային Ղարաբաղում տարբեր է: Առավել եւս Կոսովոյի հակամարտությունը, որն, ըստ ոմանց, կարող է նախադեպ դառնալ: Տվյալ դեպքում զուգահեռներ անցկացնելը բոլորովին անիմաստ է: Յուրաքանչյուր հակամարտություն տարբեր ձեւաչափով է լուծվում` Հարավային Օսեթիայինը եւ Կոսովոյինը ՄԱԿ-ի միջոցով, Աբխազիայինը` Ռուսաստանի օգնությամբ, իսկ ղարաբաղյան հակամարտությունը` ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով եւ ձեւաչափերը փոխել կնշանակի միայն խանգարել կարգավորման գործընթացին»,-ընդգծել է Ֆասյեն: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ ղարաբաղյան հակամարտությունը երկու տրամաբանական առանձնահատկություն ունի` առաջինը, Լեռնային Ղարաբաղն արդեն ունեցել է ինքնավարություն Ադրբեջանական ԽՍՀ կազմում եւ, երկրորդը, դա հակամարտություն է երկու երկրների միջեւ: «Բանակցային գործընթացի տեղափոխումը ՄԱԿ կարող է բացասաբար անդրադառնալ ընդհանուր գործընթացի վրա, եւ մենք մեր հայտարարության մեջ կոչ ենք արել կողմերին ձեռնպահ մնալ նման նախաձեռնություններից»,-ասել է ֆրանսիացի համանախագահը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |