Բ.Ֆասյե. Խոսել փախստականների վերադարձի մասին նույնն է, ինչ տունը սկսել կառուցել տանիքից

PanARMENIAN.Net - Փախստականների վերադարձի հարցը բավականին հաճախ է քննարկվում ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում, հայտարարել է ֆրանսիացի դիվանագետը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասյեն: Նրա խոսքերով, այդ հարցին քաղաքական աստառ է տրվում, այն դեպքում, երբ դա շատ բարդ եւ ծանր աշխատանք է: «Փախստականների եւ տեղահանված անձանց վերադառնալու համար հարկավոր է պայմաններ ստեղծել, տներ կառուցել, վերականգնել ենթակառուցվածքը, ականազերծել տարածքը եւ, կարեւորը, համոզել մարդկանց, որ այդտեղ բնակվելն անվտանգ է: Թե չէ այնպես է ստացվում, որ մենք, խոսելով փախստականների վերադարձի մասին, տան կառուցումը տանիքից ենք սկսում»,-ասել է Ֆասյեն:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---