Փոխադարձ վստահությունը հակամարտության կարգավորման կարեւոր նախապայմաններից մեկն է

PanARMENIAN.Net - «Հայ ժողովրդի խոհեմությունը դարերի պատմություն ունի: Ժողովուրդը հասկանում է, որ չկան հավերժական թշնամիներ»,-PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նա հուսով է, որ ադրբեջանցի ժողովուրդն էլ այդ խոհեմությունն ունի: Ինչպես նշել է Վ.Օսկանյանը, փոխվստահությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման կարեւոր նախապայմաններից մեկն է, առանց որի հնարավոր չէ առաջ շարժվել: ԵԱՀԿ Մինսկի խումբը կարեւորում է այդ հարցը եւ փորձում այդ ուղղությամբ տարատեսակ մակարդակներով քայլեր ձեռնարկել:

«Կարծում եմ, որ Ադրբեջանում ծավալող հայերի նկատմամբ նման հակաքարոզչական քաղաքականությունը ոչ միայն հեռանկարային չէ, այլեւ կասկածներ է առաջացնում հարաբերությունների կարգավորման վերաբերյալ նրանց արվող հայտարարությունների անկեղծության մեջ»,-նշել է ՀՀ արտգործնախարարը: Միեւնույն ժամանակ, նա վստահություն է հայտնել, որ աշխարհում գերակա միտումները կհարկադրեն ադրբեջանական իշխանություններին վերանայել իրենց ապակառոցողական մոտեցումները եւ վերջնականապես հրաժարվել ռազմական ուժի միջոցով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավոր տարբերակի շահարկումներից:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    ---