Հայաստանի հարցով ԱՄՆ զեկույցը պատասխան է հայ լոբբիստների ճնշմա՞նը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպարտամենտի մարդու իրավունքների հարցով Հայաստանի մասին զեկույցը 2006 թվականի համար, հնարավոր է, հանդիսանում է Վաշինգթոնի պատասխանը աննախադեպ ճշմանը, որն իրականացվում է ԱՄՆ աշխատակազմի եւ Կոնգրեսի վրա մի շարք հայկական լոբբիստական կազմակերպությունների կողմից, որոնց վրա պաշտոնական Երեւանը որոշակի ազդեցություն ունի: Այդ մասին հայտարարել է հայ փորձագետ Գրիգոր Հովհաննիսյանը:



Նա նշել է, որ այդ մասին է հիշեցնում ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցը մարդու իրավունքների հարցով 2006 թվականի համար, որում ասվում է, որ «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում գտնվող օկուպացված տարածք է»: Հայ փորձագետի կարծիքով, ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունման հարցում հայ լոբբսիտների գործնեությանը ակտիվորեն հակազդում են թուրք եւ ադրբեջանական լոբբիները` ԱՄՆ-ի հրեական կազմակերպությունների հետ համատեղ, հայտնում է «Կավկազսկի ուզելը»:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---