Բացվել է Իրան-Հայաստան գազամուղը19 մարտի 2007 - 15:08 AMT PanARMENIAN.Net - Մարտի 19-ին Ագարակում` հայ-իրանական սահմանին բացվել է Իրան-Հայաստան գազամուղը: Հանդիսավոր արարողությանը մասնակցել են երկու երկրների նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Մահմուդ Ահմադինեջադը, պաշտոնատար այլ անձինք: Գազամուղի բոլոր շինարարական աշխատանքներն ավարտված են, այժմ այն տեստավորվում է: Ավարտից հետո, մի քանի ամիս անց իրանական գազամուղը լիովին կմիացվի Հայաստանի գազաբաշխիչ համակարգին, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: 141 կմ երկարությամբ Իրան-Հայաստան գազամուղի շինարարությունը սկսվել էր 2004 թվականի նոյեմբերին: Առաջին փուլում Հայաստանը օրեկան կստանա 1,5 մլն խորանարդ մետր իրանական գազ: Նախագծի երկրորդ փուլով նախատեսվում է Քաջարանից Արարատ գազամուղի շինարարությունը` 150 կմ երկարությամբ: Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 200-250 մլն դոլար: Գազամուղի շինարարությունն իրականացնում են երեք կողմերը` Իրանը, Հայաստանը եւ Ռուսաստանն ի դեմս «Գազպրոմ» ԲԲԸ-ի եւ ՌԱՕ «ԵԷՍ Ռոսսիի» ընկերության: Առաջիկա 20 տարիներին Իրանը Հայաստան կառաքի 36 մլրդ խորանարդ մետր գազ: «Երկնագույն վառելիքը» Հայաստանում կվերամշակվի էլեկտրաէներգիայի, որը կարտահանվի կրկին Իրան: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |