Լեո Պլատվոետը կգլխավորի ԵԽԽՎ դիտորդների առաքելությունը

PanARMENIAN.Net - Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) դիտորդական առաքելությունը խորհրդարանական ընտրություններին կգլխավորի Հարավային Կովկասում գերեվարվածների եւ անհայտ կորածների գծով ԵԽԽՎ զեկուցող Լեո Պլատվոետը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին են հաղորդել ԵԽ երեւանյան գրասենյակում, ԵԽԽՎ պատվիրակությունը կազմված կլինի 41 հոգուց: ԵԽԽՎ առաքելությունը Երեւան կժամանի մայիսի 10-ին: Ապրիլի 10-13-ը նախընտրական շրջանում քաղաքական իրավիճակի դիտարկման նպատակով Հայաստան կժամանի 5 հոգուց կազմված ԵԽԽՎ կարճաժամկետ առաքելությունը, որի կազմում կլինի Հայաստանի գծով ԵԽԽՎ դիտարկման առաքելության զեկուցող ժորժ Կոլոմբյեն:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---