ԵԱՀԿ.Հայաստանում կան բոլոր նախադրյալները ժողովրդավարական ընտրությունների անցկացման համար21 մարտի 2007 - 15:09 AMT PanARMENIAN.Net - Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների բյուրոն` ԵԱՀԿ/ԺՀՄԻԲ կհետեւի ոչ միայն ընտրությունների ընթացքին Հայաստանի խորհրդարանում, այլ նաեւ քարոզչական արշավի կազմակերպմանը: Այդ մասին չորեքշաբթի լրագրողներին է հայտարարել Հայաստանում ԵԱՀԿ/ԺՀՄԻԲ դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Բորիս Ֆռլեցը: «Մենք մեր աշխատանքը սկսեցինք մարտի 19-ին, բացելով Երեւանում մեր գրասենյակը եւ նախատեսում ենք ավարտել մեր դիտորդական առաքելությունը Հայաստանի Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների ամփոփումից որոշ ժամանակ անց»,-նշել է նա: Բ.Ֆռլեցը կարեւորել է Հայաստանի արտգործնախարարության դերը ընտրությունների կազմակերպման հարցում, նշելով, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԲ առաքելությունը կարեւորում է համագործակցությունը հայկական ԱԳՆ-ի հետ: «Երկարաժամկետ առաքելության առաջին խումբը կազմված է 29 հոգուց, որոնք աշխատելու են հանրապետության շրջաններում եւ 13 դիտորդ, որոնք կաշխատեն անմիջապես Երեւանում»,-նշել է նա: Բ.Ֆռլեցը նշել է նաեւ, որ նախատեսված են առաքելության հանդիպումները Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների, ԶԼՄ-ների եւ բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: «Ընտրությունների նախօրեին Հայաստան կայցելեն ԵԱՀԿ 300 դիտորդներ, որոնք կիրականացնեն կարճաժամկետ դիտորդական առաքելությունը»,-նշել է Ֆռլեցը: Նա նաեւ հայտարարել է, որ Հայաստանի փոփոխված Ընտրական օրենսգիրքը իրական շանս է ընձեռում արդար եւ թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար: Ըստ Ֆռլեցի, Հայաստանում կան բոլոր նախադրյալները ժողովրդավարական ընտրությունների անցկացման համար, որոնք կհամապատասխանեն եվրոպական չափանիշներին: Այդ նախադրյալներից մեկը նա համարում է 2005 թվականի նոյեմբերին նորացված հանրապետության Սահմանադրությունը, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |