Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը եւ ԱՄՆ հայերի դիրքորոշումը Ամերիկայի ներքին գործն է21 մարտի 2007 - 15:28 AMT PanARMENIAN.Net - «Հայոց ցեղասպանությունը ճանաչող 106-րդ բանաձեւի քննարկումը ԱՄՆ Կոնգրեսում եւ ԱՄՆ հայ համայնքի դիրքորոշումը այդ երկրի ներքին գործն է եւ Հայաստանը չի կարող միջամտել դրան»,-«Ռեգնում» գործակալության մամլո կենտրոնում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, ՀՀ-ն չի կարող չարձագանքել Հայոց ցեղասպանության ուրացման Անկարայի քաղաքականությանը: «Մենք չափազանց զարմացած ենք, որ որոշ կոնգրեսականներ տուրք են տալիս ԱՄՆ հասցեին սպառնացող թուրքական քաղաքականությանը, որն անթույլատրելի է»,-ընդգծել է ԱԳՆ ղեկավարը: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ Հայաստանի համար Հայոց ցեղասպանության հարցը երբեք կասկածի տակ չի դրվել: «Դա անժխտելի փաստ է եւ դա գիտի միջազգային հանրությունը: Ամբողջ հարցը ճանաչման մեջ է: Իսկ Միջազգային դատարան դիմելու առաջարկները քիչ բան են տալիս` դա ոչ միայն իրավաբանական մարմին է, այլ նաեւ քաղաքական եւ այն կարող է որոշումներ կայացնել, ելնելով քաղաքական իրավիճակից»,-ասել է Օսկանյանը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |