Վարչապետի մահվան կապակցությամբ Հայաստանի կառավարությունը հրաժարական է ներկայացրել26 մարտի 2007 - 13:45 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի վաղաժամ մահվան կապակցությամբ կառավարությունը հրաժարական է ներկայացրել: Նոր վարչապետը կնշանակվի 10 օրվա ընթացքում: Այդ մասին հայտարարվել է մարտի 26-ին այս րոպեներին ավարտված նախարարների կաբինետի արտահերթ նիստի ժամանակ, որը վարել է երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Կառավարության հրաժարականը նախատեսված է սահմանադրությամբ վարչապետի մահվան կամ պաշտոնանկության դեպքում: Այն բանից հետո, երբ նախագահն ընդունում է կառավարության հրաժարականը, նախարարները շարունակում են կատարել իրենց պարտականությունները մինչեւ նոր կառավարության ձեւավորումը: Ըստ օրենսդրության, հանրապետության նախագահը նոր վարչապետ է նշանակում կառավարության հրաժարականից հետո 10 օրվա ընթացքում: Կառավարությունը ձեւավորվում է վարչապետի նշանակումից հետո 20 օրվա ընթացքում, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Հիշեցնենք, որ Անդրանիկ Մարգարյանը մահացել է մարտի 25-ին սրտի կաթվածից: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |