Հայաստանի նախագահն իր ցավակցությունն է հայտնել վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ընտանիքին

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան կապակցությամ ցավակցական ուղերձ է հղել Անդրանիկ Մարգարյանի ընտանիքին: Ուղերձում, որ մեզ է տրամադրել նախագահի մամլո ծառայությունը, ասված է. «Խորապես վշտացած եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ, ակնառու պետական գործիչ եւ սիրելի բարեկամ Անդրանիկ Նահապետի Մարգարյանի անժամանակ մահվան գույժով: Նրա մահը ծանր կորուստ է ոչ միայն Մարգարյանների ընտանիքի, այլեւ ողջ հայ ժողովրդի համար: Հայտնում եմ Ձեզ իմ խորին ցավակցությունը, մաղթում եմ Ձեզ համբերություն եւ ոգու կորով: Անդրանիկ Մարգարյանի հիշատակը վառ է մնալու մեր ժողովրդի սրտում»:
 Ուշագրավ
---