Հայաստանում հավատարմագրված դիվանագետներն իրենց ցավակցությունն են հայտնում հայ ժողովրդին26 մարտի 2007 - 16:42 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում Իտալիայի դեսպանատունը ցավակցություն է հայտենլ Հայաստանի իշխանություններին եւ ողջ հայ ժողովրդին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի վաղաժամ մահվան կապակցությամբ: «Իմ եւ Իտալիայի ողջ ժողովրդի անունից իր խորին ցավակցությունն եմ հայտնում ծանր կորստի կապացությամբ»,-հայտարարել է Հայաստանում Իտալիայի ժամանակավոր հավատարմատար Ռոբերտո Նոչելլան: «Բելառուսում Ա.Ն. Մարգարյանին ճանաչում եւ հարգում էին որպես պետական եւ քաղաքական ականավոր գործիչ, ով իր բոլոր ուժերը նվիրաբերել է Հայաստանին անձնվիրաբար ծառայելուն եւ նշանակալի ներդրում է ունեցել հայ-բելառուսական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման գործում»,-ասվում է Երեւանում Բելառուսի դեսպան Մարինա Դոլգոպոլովայի ցավակցական ուղերձում: Իր հերթին Ա.Մարգարյանի մահվան կապակցությամբ իր խորին ցավակցություն է հայտնում ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Ալիռեզա Հաղիղյանը: Հայ ժողովրդին, ՀՀ կառավարությանը եւ հանգուցյալի ընտանիքին ուղղված ցավակցական ուղերձում նշվում է, որ Անդրանիկ Մարգարյանի վարչապետության օրոք առավել ակտիվորեն զարգացան Իրանի Իսլամական Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության բարեկամական կապերը:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |