Հայաստան-ԵՄ գործողությունների շարունակությունը կախված կլինի ՀՀ-ում կայանալիք ընտրությունների որակից27 մարտի 2007 - 15:10 AMT PanARMENIAN.Net - Առաջիկա խորհրդարանական ընտրությունները «լակմուսի թուղթ» կհանդիսանան Հայաստանի հետ Եվրամիության հետագա հարաբերությունների որոշման համար: Այդ մասին մարտի 27-ին «Ազատ եւ արդար ընտրություններն որպես ժողովրդավարության հիմք» խորագրով խորհրդաժողովում հայտարարել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Հեյկե Ռենատե Փայչը: Նրա խոսքերով, ԵՄ-ն հուսով է, որ քվեարկությունը երկրում կանցնի ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ նորմերին համապատասխան: «Հայաստանն առաջին երկիրն է, որտեղ ընտրություններ կկայանան «նոր հարեւանության» եվրոպական ծրագրի ստորագրումից հետո: Ծրագրով ամրագրվել են գործողությունները Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ 5 տարի ժամկետով, որի շարունակականությունը կախված կլինի ընտրական գործընթացի որակից»,-նշել է նա: «ԵՄ-ն ցանկանում է, որպեսզի ընտրությունների ընթացքում ապահովվեն քաղաքացիների իրավունքները, որպեսզի ընտրահանձնաժողովների անդամներն իրենց գործունեությունը պրոֆեսիոնալ կերպով վարեն, իսկ կեղծիքների դեպքում խախտողները ենթարկվեն պատասխանատվության ըստ օրենքի»,-նկատել է Գերմանիայի դեսպանը հավելելով որ Հայաստանը արդար, թափանցիկ ընտրություններ անցկացնելու հնարավորություն ունի, դրա համար հարկավոր է միայն իշխանությունների քաղաքական կամքը: Հեյկե Ռենատե Փայչը նշել է նաեւ, որ միջազգային հանրությունը ակնկալում է Հայաստանում ժողովրդավարական ընտրությունների անցկացում` այդ ուղղությամբ դրական առաջխաղացմամբ, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Ուշագրավ Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Ամենաընթերցվողը բաժնում | ՀԱՊԿ․ ՀՀ–ն շարունակում է լինել կառույցի լիիրավ անդամ Այնտեղ նաև ուշադրությունը հրավիրել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այն պարզաբանմանը ԲՀԿ․ Անթույլատրելի է ներքաղաքական հարցերի, խնդիրների լուծումը տեսնել լուսաձայնային նռնակների մեջ Նշվում է, որ դա կբերի նոր փակուղու Տիգրան Ջրբաշյանը` միջազգային DevelopmentAid–ին. «Հիմնական ժողովրդագրական փոփոխությունների մեկնարկը տրված է» Ջրբաշյանն առանձնացրել է նաև զբաղվածության նորարարական ռազմավարության մշակման նախագիծը Evocabank-ը ներգրավել է 4 մլն դոլար responsAbility-ից Վարկային միջոցները կուղղվեն ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը |