Հայաստանի խորհրդարանական ընտրություններին հետեւելու է ԵԽԽՎ 41 ներկայացուցիչ27 մարտի 2007 - 16:58 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանական ընտրություններին հետեւելու համար Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովից 41 դիտորդ է ժամանելու: Այդ մասին այսօր «Ազատ եւ արդար ընտրությունները` որպես ժողովրդավարության հիմնաքար» մամլո ասուլիսի ժամանակ ասել է Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Բոյանա Ուրումովան: Նրա խոսքերով, դիտորդների նախնական առաքելությունը ժամանելու է ապրիլի 9-ին երկրի քաղաքական դաշտի հետազոտման համար: ԵԽԽՎ երկրորդ առաքելությունը անմիջապես հետեւելու է ընտրությունների ընթացքին` մայիսի 9-ից 13-ը:«Հայաստանում եվրոպական չափանիշներին համապատասխան ազատ եւ արդար ընտրությունների անցկացումը կապացուցի Հայաստանի առաջընթացը ժողովրդավարության եւ եվրաինտեգրման ճանապարհին»,- հայտարարել է ԵԽԽՎ գլխավոր քատուղարի հատուկ ներկայացուցիչը, հայտնում է «Նովոստի-Առմենիան»: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության Սահմանվել է անկած, ոչնչացված կամ սանիտարական սպանդի ենթարկված կենդանիների փոխհատուցման կարգը Դա թույլ կտա հետագայում գնահատել և կառավարել վարակիչ հիվանդությունների ներթափանցման և տարածման ռիսկերը «Արամ Խաչատրյան» համերգասրահը կվերանորոգվի․ Մոտ 123 մլն դրամ կհատկացվի Նախատեսվում է ունենալ նաև փոքր սրահ՝ առանձին մուտքով |