Անդրանիկ Մարգարյանի հուղարկավորությանը մասնակցելու նպատակով ժամանելու է Մեթյու Բրայզան27 մարտի 2007 - 20:45 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հուղարկավորությանը մասնակցելու համար, այս պահի դրությամբ, Հայաստան են ժամանելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ԱՄՆ պետքարտուղարի օգնականի` Եվրոպայի եւ Ասիայի հարցերով տեղակալ Մեթյու Բրայզան, ԱՊՀ գործադիր քարտուղար Վլադիմիր Ռուշայլոն, հայտնում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Հայաստան են ժամանելու մի շարք երկրների կառավարական պատվիրակություններ, այդ թվում` Վրաստանի պատվիրակությունը` վարչապետ Զուրաբ Նոգաիդելիի գլխավորությամբ, Բելառուսի Հանրապետության պատվիրակությունը` խորհրդարանի ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Կոնոպլյովի գլխավորությամբ, Հունաստանի փոխարտգործնախարար պարոն Կասիմիսը, Լիտվայի Հանրապետության բնապահպանության նախարար Առունաս Կունդրոտասը եւ դեսպան Ռիմանտա Շիդլաուսկասը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |