Անդրանիկ Մարգարյանի հուղարկավորությանը մասնակցելու նպատակով ժամանելու է Մեթյու Բրայզան

PanARMENIAN.Net - ՀՀ Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հուղարկավորությանը մասնակցելու համար, այս պահի դրությամբ, Հայաստան են ժամանելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ԱՄՆ պետքարտուղարի օգնականի` Եվրոպայի եւ Ասիայի հարցերով տեղակալ Մեթյու Բրայզան, ԱՊՀ գործադիր քարտուղար Վլադիմիր Ռուշայլոն, հայտնում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Հայաստան են ժամանելու մի շարք երկրների կառավարական պատվիրակություններ, այդ թվում` Վրաստանի պատվիրակությունը` վարչապետ Զուրաբ Նոգաիդելիի գլխավորությամբ, Բելառուսի Հանրապետության պատվիրակությունը` խորհրդարանի ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Կոնոպլյովի գլխավորությամբ, Հունաստանի փոխարտգործնախարար պարոն Կասիմիսը, Լիտվայի Հանրապետության բնապահպանության նախարար Առունաս Կունդրոտասը եւ դեսպան Ռիմանտա Շիդլաուսկասը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---