Մարտի 28-ը Հայաստանի ԿԸՀ փաստաթղթերի հանձնման վեջրնաժամկետն է27 մարտի 2007 - 20:58 AMT PanARMENIAN.Net - Մարտի 28-ը Հայաստանի ԿԸՀ 2007 թվականի մայիսի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների եւ թեկնածուների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի հանձնման վեջրնաժամկետն է: Հայաստանի ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանի խոսքերով, ԿԸՀ համապատասխան փաստաթղթեր ներկայացրել են խորհրդարանական ընտրություններին մասնակցելու դիմում տված 28 քաղաքական ուժերից 10-ը: Նա նշել է, որ գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել են «Ազգային միաբանությունը», Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը, Հայաստանի Ժողովրդական կուսակցությունը, Ժողովրդական կուսակցությունը, Հայաստանի Մարքսիստական կուսակցությունը, «Հնչակյան» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը, «Նոր ժամանակներ» կուսակցությունը եւ Երիտասարդական կուսակցությունը:ԿԸՀ-ն որոշում է ընդունել համապատասխան տեղեկանքներ տրամադրել ինչպես մեծամասնական, այնպես էլ համամասնական ցուցակներով ընտրություններին մասնակցող թեկնածուներին: Բացի այդ, մերժվել է Օժտված կանանց «Որթատունկ» միության դիմումը` դիտորդական առաքելություն իրականացնելու վերաբերյալ, քանի որ կազմակերպության կանոնադրության մեջ նպատակների եւ խնդիրների շարքում բացակայում են ժողովրդավարության զարգացման եւ մարդու իրավունքների պաշտպանության մասին կետերը, հայտնում է Regnum-ը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |