Մարտի 28-ը Հայաստանի ԿԸՀ փաստաթղթերի հանձնման վեջրնաժամկետն է27 մարտի 2007 - 20:58 AMT PanARMENIAN.Net - Մարտի 28-ը Հայաստանի ԿԸՀ 2007 թվականի մայիսի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների եւ թեկնածուների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի հանձնման վեջրնաժամկետն է: Հայաստանի ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանի խոսքերով, ԿԸՀ համապատասխան փաստաթղթեր ներկայացրել են խորհրդարանական ընտրություններին մասնակցելու դիմում տված 28 քաղաքական ուժերից 10-ը: Նա նշել է, որ գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել են «Ազգային միաբանությունը», Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը, Հայաստանի Ժողովրդական կուսակցությունը, Ժողովրդական կուսակցությունը, Հայաստանի Մարքսիստական կուսակցությունը, «Հնչակյան» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը, «Նոր ժամանակներ» կուսակցությունը եւ Երիտասարդական կուսակցությունը:ԿԸՀ-ն որոշում է ընդունել համապատասխան տեղեկանքներ տրամադրել ինչպես մեծամասնական, այնպես էլ համամասնական ցուցակներով ընտրություններին մասնակցող թեկնածուներին: Բացի այդ, մերժվել է Օժտված կանանց «Որթատունկ» միության դիմումը` դիտորդական առաքելություն իրականացնելու վերաբերյալ, քանի որ կազմակերպության կանոնադրության մեջ նպատակների եւ խնդիրների շարքում բացակայում են ժողովրդավարության զարգացման եւ մարդու իրավունքների պաշտպանության մասին կետերը, հայտնում է Regnum-ը: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |