ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը ժամանելու է Երեւան Ա. Մարգարյանի հուղարկավորությանը մասնակցելու համար

PanARMENIAN.Net - Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հուղարկավորության արարողությանը մասնակցելու համար մարտի 28-ին Երեւան է ժամանելու Վրաստանում Թուրքիայի դեսպան Էրտան Տեզգորը: Այդ մասին PanARMENIAN.Net ին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը: Նրա խոսքերով, Երեւան է ժամանելու նաեւ Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հարցով ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը:
 Ուշագրավ
---